Դավիթ Անանյանը և Դավիթ Տոնոյանը մեկնում են արձակուրդ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել։
Վարչապետի ստորագրած որոշումների համաձայն՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ու Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնում են արձակուրդ։
Դավիթ Անանյանն արձակուրդում կլինի 2019 թվականի դեկտեմբերի 2-4-ը ներառյալ: Դավիթ Անանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում պետական եկամուտների կոմիտեի նախագահին կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:
Դավիթ Տոնոյանն արձակուրդում կլինի 2019 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ:
Դավիթ Տոնոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Նմանատիպ հոդվածներ
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...