Պետք չէ այլ բաներ փնտրել. Քոչարյանը` Մովսես Հակոբյանի պաշտոնանկության մասին
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի գնահատում գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի աշխատանքը:
Նրա աշխատանքից ազատելն էլ չի կապում խորհրդարան գնալու հետ, ասում է` միգուցե Մովսես Հակոբյանն է դիմում գրել:
Լրագրողի դատարկմանը, թե պաշտոնանկությունից հետո այլեւս չեն կարող նրան հրավիրել Ապրիլյանի հանձնաժողովին, Քոչարյանը նկատեց, որ իրենք ոչ մեկին էլ չեն պարտադրում, ում էլ որ հրավիրում են, հաճույքով են գալիս:
«Պետք չէ այլ բաներ փնտրել, հետեւեք պաշտոնական տեղեկատվությանը»,-ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե Մովսես Հակոբյանը նախկին իշխանության հետ էր ասոցացվում, Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ զինվորականությունը ընդհանրապես իր ծառայությունները մատուցել է բոլոր իշխանությունների ժամանակ. «Ուրիշ բան, որ տաբեր ժամանակաշրջանում, մեր զինվորականության նկատմամբ մի քիչ այլ վերաբերմունք է եղել, որովհետեւ եղել է նաեւ իշխանություն, որը որ մեր բանակին հասցրել է մեծ վնաս, նրանց օգտագործելով նրանց ներքաղաքական խնդիրների մեջ, ինչպես որ եղել է Մարտի 1-ը: Նորից եմ ասում` մեր բանակը պետք է զերծ մնա նման օգտագործման հնարավորությունից եւ այսօրվա իշխանությունները բացառում են նման բան երբևիցե»:
Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...