Կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ
ԱԺ-ում սկսվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման հարցի քննարկումը: Ինչպես հայտնի է, այս պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն Կառավարությունը, ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
Առաջինը քննարկվել է կառավարության թեկնածուի ընտրության հարցը: Գործադիրն առաջադրել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը, ով ելույթ է ունեցել ու ներկայացրել իր տեսլականը, խոսել է ֆինանսական համակարգում իր աշխատանքային փորձից: Նշել է, որ դրանք կօգնեն իրեն աշխատել նշված ոլորտում:
Ներկայացրել է, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում ներգրավված է եղել ու այժմ ղեկավարում է ֆինանսական հաստատության այն ստորաբաժանումը, որն ունի հատուկ գործառույթ, այն է՝ ուսումնասիրել պետական բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերը և գնահատել դրանց համապատասխանությունը հակակոռուպցիոն պահանջին:
«Հարկ է սերմանել այն գիտակցությունը, որ կոռուպցիան ունի երկու կողմ. առաջինում դրա անհրաժեշտությունն է առաջանում, երկրորդն իրականություն է դարձնում, հետևաբար՝ համակարգային մոտեցումները պետք է ներառեն թե՛ հանրային, թե՛ մասնավոր հատվածը, կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ»,-ներկայացրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...