Կա մեկ բան, որը չի հաջողվել իրականացնել Հայաստանի ոչ մի իշխանությանը
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, ով այժմ գտնվում է կալանքի տակ, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Ցավով պետք է նշեմ, որ կա մեկ բան, որը չի հաջողվել իրականացնել Հայաստանի ոչ մի իշխանությանը։ Այո՜, կա մեկ ընդհանուր գիծ, որն ավելի մեծ թափ է առնում այսօր․
Իշխանությունները այդպես էլ չկարողացան սերմացնել սերունդների մեջ հայ ժողովրդի պատմությունը․ Չէ որ հենց պատմություն իմանալն է օգնում խուսափել սխալները կրկնելուց, չէ որ հենց պատմության իմացությունն է մարդու մեջ արթնացնում հայրենիքի հանդեպ սերը, չէ որ միայն պատմություն իմացողը կարող է գնահատել Արցախյան հաղթանակը և ի վերջո, չէ որ միայն պատմություն իմացողն է գնահատում այն , ինչ ունի այսօր։
Արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ Պապ Թագավորին ֆետիշացնող ղեկավար, նորագույն պատմությունը վերաշարադրելուն ուղղված փորձեր և այլն։
Մեկ գիծ․ որը մենք որպես ազգ կարողացել ենք պահել, դա մեր հավատքն է, մեր կրոնը, մեր եկեղեցին։ Սակայն ցավով արձանագրում ենք, որ այսպես կոչված նորերը ուզում են այս առարկան էլ հանել դպրոցներից՝ միացնելով Հայ ժողովրդի պատմությանը։
Չէ՛, մենք ընկել ենք մեր հետևից․ ոչնչացնել ամեն ինչ , ահա սա է մեր խորհրդանիշը։ Քիչ է վերջին տարիներին աղանդավորները զգալի ակտիվացել են, հիմա էլ անում ենք մի բան, որն էլ ավելի է թուլացնելու մեր եկեղեցին։
Եվ վերջում.
Live-ի փոխարեն պատմություն սովորի, որ Պապ թագավորին էլ օրինակ չբերես»։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...