Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Մովսես Հակոբյանը. պարզաբանել է ՊՆ խոսնակը
Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների պաշտոնանկությունը կապված է Ռազմական գլխավոր տեսչությունում կառուցվածքային փոփոխությունների հետ։
NEWS.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ ռազմական գլխավոր տեսչությունը կանվանափոխվի և կտեղափովի Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։
«Գործառույթները մնալու են նույնը, սակայն անվանափոխվելու է և տեղափոխվելու է ՊՆ ենթակայության ներքո»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից, աշխատանքից ազատվել էին նաև նրա տեղակալներ Կամո Քոչունցն ու Վաչագան Ներսեսյանը։
Հավելենք, որ Ռազմական գլխավոր տեսչությունը գտնվում էր ՀՀ նախագահի ենթակայության ներքո։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...