Դալմայի այգիներում քանդվում է 16-18-րդ դարի հուշարձանը. ահազանգում են այգեգործները
Դալմայի այգեգործներն ահազանգել են, որ քանդվում է պատմական շինություններից մեկը՝ 16-18-րդ դարերի հնձանը:
«Ինչ-որ մի պաշտոնյա որոշել է, որ այդ հնձանները չեն կարող համարվել պատմական հուշարձաններ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Նա նաև նշել է, որ պետք է անպայման հասկանալ, թե շինթույլտվության ծրագրի հաստատման մեջ որքանո՞վ է հիմնավորված ներկայացվել՝ ինչ տարածքի վրա և ինչ նպատակներով է իրականացվում շինարարությունը:
ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան մամուլում տարածված տեղեկության, թե Դալմայի այգիների տարածքում քանդվել է պատմական շինություն, հայտնում ենք, որ ըստ նախնական տեղեկության` այդ վայրում հաշվառված հուշարձան մեր ցանկերում չկա: Վաղը մասնագետները տեղում կուսումնասիրեն բարձրացված հարցը:
Լրացուցիչ կտեղեկացնենք»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՀՐԱՏԱՊ. Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ
Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր։ ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տեղի ունեցել քրեական պատմություններով հայտնի «Բդո»-ի մասնակցությամբ վթարը
SHAMSHYAN.com-ը հրապարակել է տեսանյութ՝ ինչպես է նոյեմբերի 12-ին Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում «Արարատբանկ»-ի դիմաց...