ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տեղի ունեցել քրեական պատմություններով հայտնի «Բդո»-ի մասնակցությամբ վթարը
SHAMSHYAN.com-ը հրապարակել է տեսանյութ՝ ինչպես է նոյեմբերի 12-ին Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում «Արարատբանկ»-ի դիմաց տեղի ունեցել քրեական պատմություններով Չարենցավանում հայտնի «Բդո» մականվամբ 42-ամյա Արմեն Գասպարյանի վարած Mercedes G-ն և Չարենցավան քաղաքի բնակիչ, 20-ամյա Արմեն Սոլկարյանի վարած Mercedes E մակնիշի ավտոմեքենաների բախումը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր լրատվամիջոցը նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 17։20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում՝ «Արարատբանկ»-ի դիմաց, բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Արմեն Սոլկարյանի վարած Mercedes E մակնիշի 34 LZ 953 համարանիշի և 42-ամյա Արմեն Գասպարյանի վարած Mercedes G մակնիշի 77 CG 777 համարանիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Mercedes G կողաշրջվել է, և դեպքի վայր ժամանած Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել Ա. Սոլկարյանին։
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էր ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Դալմայի այգիներում քանդվում է 16-18-րդ դարի հուշարձանը. ահազանգում են այգեգործները
Դալմայի այգեգործներն ահազանգել են, որ քանդվում է պատմական շինություններից մեկը՝ 16-18-րդ դարերի հնձանը: «Ինչ-որ մի...
ՀՐԱՏԱՊ. Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ
Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր։ ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտն...