ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Աննա Հակոբյանը Դարիգա Նազարբաևայից ազգային հագուստ է նվեր ստացել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով.

 

«Այսօր առավոտյան կառավարական առանձնատանը հյուրընկալել եմ Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային: Ջերմ ու ընկերական մթնոլորտում զրուցել ենք տիկին Նազարբաևայի Երևան այցի մասին: Նրան ներկայացրել եմ իմ ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը:

Ավելի ուշ տիկին Նազարբաևայի հետ այցելել ենք քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող փոքրիկներին, նրանցից ստացել շատ ջերմություն ու լավատեսություն: Ի հիշատակ մեր հանդիպման, տիկին Նազարբաևայից նվեր եմ ստացել՝ ղազախական ազգային հագուստ, ինչի համար շնորհակալ եմ»:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ