«Փաստ». Ինչու է Արսեն Թորոսյանը թիրախավորել Արթուր Վանեցյանին
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված տեխնիկական թյուրիմացությունը լավ առիթ էր, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ցուցադրաբար ու հրապարակային գրոհ սկսի ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի դեմ:
Նախարարը ֆեյսբուքյան հարձակումներով չբավարարվեց ու գրոհը շարունակեց Հ1-ի եթերում՝ Վանեցյանին «օդից» մեղադրանքներ ներկայացնելով: Իսկ թե որն է առողջապահության նախարարի՝ նման ակտիվության պատճառը, մեր աղբյուրները ուշագրավ մանրամասներ են փոխանցում:
Բանն այն է, որ Վանեցյանի դեմ իշխանության կողմից կազմակերպված գրոհի մեջ Թորոսյանն իր սեփական խնդիրներն էլ ունի: Մասնավորաբար, ըստ նույն աղբյուրների, ըստ երևույթին, Արսեն Թորոսյանը չի ներել այն, որ Արթուր Վանեցյանը բացահայտեց նոր Հայաստանում ամենաբարձրաստիճան կոռուպցիոն մեխանիզմը՝ հենց Արսեն Թորոսյանի ղեկավարած կառույցում, ինչի արդյունքում ձերբակալվեց նախարարի տեղակալը հենց իր աշխատասենյակում:
Բնական է, որ այս «հանդգնությունը» Արսեն Թորոսյանը չի մոռացել և հիմա առիթը փորձում է օգտագործել:
Ավելին, ըստ տեղեկությունների, այդ դեպքից հետո Առողջապահության նախարարությունը մշտապես ԱԱԾ տեսադաշտում է եղել:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...