«Ժամանակ». «Գազպրոմի» կամ ՀԷՑ-ի որևէ պաշտոնյա այլևս չի կարող իր աստղաբաշխական աշխատավարձը մտցնել սակագնի մեջ
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանը եւ Արտակ Մանուկյանը ներկայացրել են «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Այս նախագծով առաջարկվում է սահմանել էներգետիկ ոլորտում աշխատող ընկերությունների աշխատակիցների աշխատավարձերի կանոնակարգում:
Մասնավորապես առաջարկվում է, որ սակագների հաշվարկում ներառվող մեկ աշխատակցի հաշվով աշխատանքի վարձատրության թույլատրելի ծախսը չի կարող ավելի բարձր լինել պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող հիմնական աշխատավարձի 20-ապատիկից:
Պարզ լեզվով ասած՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենը կարող է ստանալ 10 մլն դրամ աշխատավարձ, բայց գազի սակագնի հաշվարկի մեջ պետք է մտցվի միայն բազային աշխատավարձի 20-ապատիկ գումարը: Բազային աշխատավարձը մոտ 66 հազար դրամ է: Սա նշանակում է, որ «Գազպրոմի» կամ ՀԷՑ-ի որեւէ պաշտոնյա չի կարող իր աստղաբաշխական աշխատավարձերը մտցնել սակագնի մեջ եւ ստիպել, որ դա վճարեն շարքային սպառողները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...