«Տիկի՛ն Զոհրաբյան, վախենամ՝ շատ մարդիկ նույնիսկ հայոց լեզվի տարրական գիտելիքներ չունենան ». Սիմոնյան
«Վերջին շրջանում տպավորություն է, թե գիրք կարդալը, սեփական պատմությունը, գրականությունն իմանալը հին պատմություն է: Վստահեցնում եմ՝ գիրք կարդալը ժամանակակից է... Միայն այս տարի 5370 դիմորդներից հայոց լեզվի ու գրականության պետական միասնական քննության նվազագույն շեմը, այսինքն դրական միավորի շեմը չի հաղթահարել 1045 ուսանող: Սա արդյունք է հանրակրթական ու ավագ դպրոցներում առարկայի վատ դասավանդման»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Եկեք թեստ անցկացնենք մեր պաշտոնյաների, պատգամավորների շրջանում, թե քանի անգամ է այս ամբիոնից հնչել «հաշվանդամ», «հարցը կայանում է նրանում» արտահայտությունները»,- շարունակեց նա:
«Տիկի՛ն Զոհրաբյան, վախենամ՝ հայոց լեզվի քննություն հանձնելու լինենք, շատ մարդիկ նույնիսկ տարրական գիտելիքներ չունենան: Եկեք էդ թեման չբացենք: Դեմ չեմ, եկեք սկսենք, բայց բանավեճի մեջ չմտնենք, հա՞»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...