«Հրապարակ». Ուժային պաշտոնները «քաղաքացիականացնելու» աղմկահարույց նախագիծը ներառված չէ ԱԺ օրակարգում
«Հրապարակ» թերթը գրում է.
Ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները «քաղաքացիականացնելու» աղմկահարույց նախագիծը ներառված չէ այսօր մեկնարկող ԱԺ քառօրյայի օրակարգում։ Խոսքն այն նախագծի մասին է, որով առաջարկվում է ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ նշանակել այն անձանց, որոնք համապատասխանում են պատգամավորի համար սահմանված չափանիշներին:
Այսինքն՝ այլեւս պարտադիր չի լինելու, որ այս պատասխանատու պաշտոններում նշանակվեն համակարգից համապատասխան փորձառությամբ՝ ստաժով ու կոչումով պաշտոնյաներ, այլ կարող են նշանակվել 25 տարին լրացած այն անձինք, որոնք 4 տարի Հայաստանում մշտական բնակության տեղեկանք կներկայացնեն։
Հոկտեմբերի 22-ին իշխող խմբակցությունն անսպասելի մերժեց առաջին ընթերցում անցած նախագիծը՝ երկրորդ ընթերցման ժամանակ հայտարարվեց, որ սահմանված ընթացակարգի համաձայն՝ այն «վերադառնում» է առաջին ընթերցման դիրքերին, իսկ դա նշանակում է, որ պատգամավորները երկշաբաթյա ժամկետ են ունենալու՝ վերջնական որոշում կայացնելու համար՝ ընդունո՞ւմ են այն, թե՞ ոչ, եւ այդ ընթացքում կարող են առաջարկներ ներկայացնել։
Ժամկետը լրացել է, սակայն որոշում եւ առաջարկներ դեռեւս չկան։ Երեկ ԼՀԿ-ական պատգամավորները մեզ խոստացան այսօր ճշտել եւ ասել՝ արդյոք երկշաբաթյա ժամկետը պարտադի՞ր է, թե՞ հնարավոր է էլի հետաձգել։ Հիշեցնենք՝ օրինագծի հեղինակը «Լուսավոր Հայաստանն» է։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...