Hraparak: Controversial Draft to 'Civilianize' Security Positions Excluded from National Assembly Agenda
«Հրապարակ» թերթը գրում է. Ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները «քաղաքացիականացնելու» աղմկահարույց նախագիծը ներառված չէ այսօր մեկնարկող ԱԺ քառօրյայի օրակարգում։ Խոսքն այն նախագծի մասին է, որով առաջարկվում է ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ նշանակել այն անձանց, որոնք համապատասխանում են պատգամավորի համար սահմանված չափանիշներին:
Այսինքն՝ այլեւս պարտադիր չի լինելու, որ այս պատասխանատու պաշտոններում նշանակվեն համակարգից համապատասխան փորձառությամբ՝ ստաժով ու կոչումով պաշտոնյաներ, այլ կարող են նշանակվել 25 տարին լրացած այն անձինք, որոնք 4 տարի Հայաստանում մշտական բնակության տեղեկանք կներկայացնեն։
Հոկտեմբերի 22-ին իշխող խմբակցությունն անսպասելի մերժեց առաջին ընթերցում անցած նախագիծը՝ երկրորդ ընթերցման ժամանակ հայտարարվեց, որ սահմանված ընթացակարգի համաձայն՝ այն «վերադառնում» է առաջին ընթերցման դիրքերին, իսկ դա նշանակում է, որ պատգամավորները երկշաբաթյա ժամկետ են ունենալու՝ վերջնական որոշում կայացնելու համար՝ ընդունո՞ւմ են այն, թե՞ ոչ, եւ այդ ընթացքում կարող են առաջարկներ ներկայացնել։
Ժամկետը լրացել է, սակայն որոշում եւ առաջարկներ դեռեւս չկան։ Երեկ ԼՀԿ-ական պատգամավորները մեզ խոստացան այսօր ճշտել եւ ասել՝ արդյոք երկշաբաթյա ժամկետը պարտադի՞ր է, թե՞ հնարավոր է էլի հետաձգել։ Հիշեցնենք՝ օրինագկինի հեղինակը «Լուսավոր Հայաստանն» է։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Decision Made to Change the Restraint Measure for Arsen Babayan
The advisor to the Prosecutor General of Armenia, Gor Abrahamyan, has made a post on his Facebook page announcing the de...
Arsen Babayan Released from Detention Facility
Former deputy head of the National Assembly staff, Arsen Babayan, was released a short while ago. This was reported to A...
Special Investigative Service Rejects Criminal Case Against Nikol Pashinyan
The Special Investigative Service (SIS) has rejected the request of Naréq Samsonian, the president of the NGO 'Civic Awa...
“Brabus Drivers” Should Not Receive Financial Support: Prime Minister
One can provide someone with bread for one day, two days, a week, a year, five years, ten years, but what happens afterw...