«Որևէ քաղաքական ուժերի չեմ առանձնացնում». Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանի հետ համագործակցության մասին
Ոչ մեկի հետ խնդիր չունեմ, եթե մարդն ապրում է Ղարաբաղում, ապա արդեն նա ինձ համար բարեկամ է։ Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի հետ ունեցած հարաբերություններին։
«Ինչ վերաբերվում է ԱԺ-ի՝ Բաբայանի նախաձեռնությունը մերժելուն, ապա պատճառները տարբեր են։ Անկախ ինչպիսի դիրքորոշում ուներ պառլամենտը՝ ինքը միևնույն է, հնարավորություն չէր ունենալու այս օրակարգով տեղավորվելու և մասնակցելու։ Նախընտրել է մյուս ճանապարհը, ստեղծել է կուսակցոււթյունը, որը ղեկավարում է»,-ասաց Հարությունյանը։
Հարցին, արդյոք չի բացառում համագործակցությունը այս ուժի հետ, նա նշեց. «Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք պատրաստ են այս օրակարգով աշխատել, մենք պարտավոր ենք համագործակցել։ Եթե բոլորի նպատակը նույնն է, որևէ քաղաքական ուժերի չեմ առանձնացնում. օրակարգն է կարևոր»:
Հարցին, ինչպես կմեկնաբանի Սերժ Սարգսյանի՝ իրեն ձերբակալելու մասին հայտարարությունը, և ինչ տրամադրվածություն ունի Արցախի ժողովուրդն այս հարցի շուրջ, Հարությունայնը պատասխանեց.
«Չեմ ուզում մեկնաբանել ամեն մի ասած, թե ինչ նկատի ուներ, բայց այն որ արդարադատության համակարգի բարեփոխումները այսօր դժվար, դիմադրելով, բայց առաջ են գնում, փաստ է։ Եվ ես համոզված եմ, որ որևէ մեկը ՀՀ-ում անհիմն չի ձերբակալվելու և անհիմն չի պատժվեու»։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...