«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Արցախի նախագահական ընտրություններում
Մեկնարկել է «Ազատ հայրենիք» կուսակցության յոթերորդ համագումարը: Կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ելույթում ասաց, որ մինչ այս էլ իրենց բոլոր ծրագրերի հիմքում եղել է քաղաքացին, հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր, բայց դեռևս կան չլուծված շատ խնդիրներ:
«Ժողովուրդը մեզ վստահել է, որովհետև միշտ անկեղծ ենք եղել նրա հետ: Այս համագումարը նոր քաղաքական էջ է բացելու մեր կուսակցության համար, քանի որ առաջին անգամ պատրաստվում ենք առաջիկայում կայանալիք համապետական ընտրություններին հանդես գալ նախագահի սեփական թեկնածուով. սա նշաձողի ամենաբարձր սահմանումն է: Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ ունենք բոլոր նախադրյալները` ստանձնելու մեր երկրի քաղաքական ողջ պատասխանատվությունը՝ համագործակցելով այլ քաղաքական ուժերի հետ»,- ասաց նա։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ դժվար է պատկերացնել Արցախի ապագան՝ առանց Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության: Կուսակցության նախագահը հայտնեց, որ կուսակցության անդամների թիվը հատել է 7000-ը:
Այսպիսով` 2020-ին Արցախում սպասվող նախագահական ընտրություններին կուսակցությունն առաջդարեց Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, ինչը միաձայն ընտրվեց:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...