30-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին (լուսանկարներ)
Այսօր` նոյեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում. Երևանի բնակիչ, 30-ամյա Նարեկ Դավթյանը` Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, Աբովյանի վարչական տարածքում, իր վարած Mercedes Sprinter 808 PP 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Ճանապարհային ոստիկանություն և հիվանդանոց, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկված, մոտ 50 տարեկան տղամարդու մահը:
Քննիչի հանձնարարականով տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ս. Սեդրակյանի հանձնարարականով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց` պարզելու նրա սթափության աստիճանը, իսկ ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Մանրամասները shamshyan.com-ում
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ շենքի հետնամասում այրված տունը ֆինն տղամարդու է պատկանել
Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի մասին: Shantnews.am-ից տեղեկանում ենք, որ տունը, որը...
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
ՀՐԱՏԱՊ․ Սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը
Ծանր ոճիրն այսօր ցնցել է Սիրիայի հայությանը: «Արևելքի» տեղեկություններով` ահաբեկիչներն այսօր առավոտյան սպանել են Ղամիշլի...
Ուժգին երկրաշարժ Իրանում․ ցնցումներ են զգացվել նաև Հայաստանում
Նոյեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...