Նոր մանրամասներ 7 տարեկան աղջկա սպանության գործից
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հունիսի 21-ին ահազանգ էր ստացվել Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելու մասին:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 16:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, 30-ամյա կինը Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում գտնվող իր տանը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով սեղմել է անչափահաս դստեր՝ 2011 թ. ծնված երեխայի պարանոցին և խեղդամահ անելով սպանել նրան:
Քրեական գործով նշանակված ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն, 30-ամյա կինը նախկինում հոգեկան հիվանդությամբ չի տառապել, նրա մոտ իրավախախտումը կատարելիս հայտնաբերվել է «Անձի և վարքի օրգանական խանգարումներ, գլխուղեղի դիսֆունկցիայի հետևանքով՝ անձի բնութագրական փոփոխություններով, գիտակցության մթնաշաղային /հոգեկան գործունեության ժամանակավոր/ խանգարումով» հիվանդություն, ուստի վերջինիս հարկ է ճանաչել անմեղսունակ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` որոշում է կայացվել անմեղսունակության վիճակում հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականությամբ նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի քրգործով ձերբակալվել է ծառայակիցը
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ...
Ուժգին երկրաշարժ Իրանում․ ցնցումներ են զգացվել նաև Հայաստանում
Նոյեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
ԱԺ շենքի հետնամասում այրված տունը ֆինն տղամարդու է պատկանել
Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի մասին: Shantnews.am-ից տեղեկանում ենք, որ տունը, որը...
Մահվան ելքով ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի...