«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի նկարով «հեղափոխական» օղիների գները կտրուկ իջել են
«Հրապարակ» թերթը գրում է.
Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարով օղիներ հայտնվեցին շուկայում՝ սիրելի օլիգարխ եւ հմուտ բիզնեսմեն Սամվել Ալեքսանյանի արտադրության։ Դրանք վաճառվում էին շատ լավ, բավականին տպավորիչ գներով՝ 4-5 հազար դրամով։ Մարդկանց համար պատիվ էր իրենց սեղանին դնել վարչապետի նկարով օղի։
Վարչապետի ռեյտինգի անկմանը զուգահեռ, պարզվում է, այս օղիների իրացումը բարդացել է, եւ դրանց «հեղափոխական» գները կտրուկ իջել են։ Հիմա դրանք վաճառում են ակցիայի տակ՝ 66 տոկոս զեղչով։
Այսպես․ «Վարչապետ» գրությամբ ու Փաշինյանի նկարով մի տեսակի օղին, որն արժեր 3․670 դրամ, այժմ վաճառվում է 1230-ով։ Մյուսը՝ ավելի գեղեցիկ փաթեթավորմամբ, 4․590-ից դարձել է 1690 դրամ։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...