Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հոկտեմբերի 24-ին որոշել էր կալանավորել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: Պաշտպանական կողմը որոշումը որակել էր ապօրինի՝ պայմանավորելով Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներով:
Դատարանը գտել էր նաեւ, որ Արսեն Բաբայանին ձերբակալելու քննիչի որոշումը իրավաչափ չէ:
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու եւ իշխանության յուրացմանն օժանդակելու արարք կատարելու մեջ: Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ Բաբայանը, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն: Առաջադրված մեղադրանքում Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...