Արայիկ Հարությունյանը ենթակա է քրեական պատասխանատվության. Արծվիկ Մինասյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը փորձում է դաշնակցական երիտասարդների ազնիվ ընդվզումներին որակումներ տալ, նրանց պայքարը կուսակցականացնել։ Սա նշնակում է, որ մարդը չի հասկանում՝ որտեղ է գտնվում և ինչ գործառույթներ ունի, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Նա ընդհանրապես չի գիտակցում իր պարտականությունները, գործում է հակօրինական ընթացքով։ Արայիկ Հարությունյանը, կուսակցականացնելով բողոքի ալիքը, պարզ նպատակ է հետապնդում՝ թուլացնել երիտասարդների պայքարը։ Այս մարդը փորձում է ազգային ինքնությունից կտրել մատաղ սերնդին», - ասաց բանախոսը։
Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ Արայիկ Հարությունյանը քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության՝ առնվազն երկու հոդվածով՝ սուտ մատնության կամ հանցագործություն պարտակելու։
«Նա քաղաքական շանտաժի միջոցով փորձում է իրավական մեղադրանքների տարափ տեղալ, ինչից պարզ է դառնում, որ մենք գործ ունենք անպատասխանատու մի անձի հետ, ով ազգային արժեքների վարկաբեկման գործընթաց է ձեռնարկել», - նշեց դաշնակցական գորիչը:
Արծվիկ Մինասյանը վստահ է, որ նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդներն աջակցություն են ստանալու բոլոր մարզերի բնակավայրերում և հասարակության բոլոր շերտերում:
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...