Զենքի գործադրմամբ վիճաբանության մասնակիցների բերման են ենթարկել
SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ երեկ՝ նոյեմբերի 6-ին, ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել մի քանի քաղաքացու: Նշված անձինք բերման են ենթարկվել Խաչիկ Դաշտենցի փողոցից և նրանք են՝ Երևանի բնակիչներ, 27-ամյա Վարդկես Ջուլհակյանը, 28-ամյա Վրեժ Ծատուրյանը և 26-ամյա Սարգիս Հարությունյանը: Ոստիկանությունում անձնական խուզարկությամբ Ս. Հարությունյանի մոտ հայտնաբերվել է «Վալտեր ՊՊ» տիպի գազային ատրճանակ : Ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Խաչիկ Դաշտենցի փողոցի 20 հասցեի մոտ գումարային հարցի շուրջ Վ. Ջուլհակյանը վիճաբանել է Երևանի բնակիչ, 28-ամյա Լևոն Բազինյանի հետ, որի ժամանակ էլ, ըստ ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալների՝ զենք է օգտագործվել: Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք այդ պահին կրակոցներ հնչել են, թե ոչ, իսկ բերման ենթարկելիս Ս. Հարությունյանը իր մոտ ունեցել է զենքի օրինական թույլտվության համապատասխան թղթեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Վ. Ջուլհակյանը աշխատում է «ՀԿԵ» ՓԲԸ-ում հերթափոխի պետ, Վ. Ծատուրյանը՝ նույն ՓԲԸ-ում՝ անվտանգության աշխատակից, իսկ Ս. Հարությունյանը՝ նույն ՓԲԸ-ում՝ որպես վարորդ:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի քրգործով ձերբակալվել է ծառայակիցը
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ...
Ուժգին երկրաշարժ Իրանում․ ցնցումներ են զգացվել նաև Հայաստանում
Նոյեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Մահվան ելքով ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի...
ՀՐԱՏԱՊ․ Զորամասի զինանոցում հայտնաբերված վիրավոր զինծառայողը մահացել է
04.11.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Է...