Շիրակի մարզի Կրաշեն գյուղի մոտակա սարում խոշոր հրդեհ է բռնկվել
Նոյեմբերի 7-ին, ժամը 14:24-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Կրաշեն գյուղի մոտակա սարում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Յաթաղներ» կոչվող հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:46-ին, մարվել՝ 18:24-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 16 հրշեջ-փրկարար և Կրաշեն գյուղի 5 բնակիչ:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի քրգործով ձերբակալվել է ծառայակիցը
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ...
Ուժգին երկրաշարժ Իրանում․ ցնցումներ են զգացվել նաև Հայաստանում
Նոյեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
ԱԺ շենքի հետնամասում այրված տունը ֆինն տղամարդու է պատկանել
Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի մասին: Shantnews.am-ից տեղեկանում ենք, որ տունը, որը...
Մահվան ելքով ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի...