Լավ նորություն սահմանամերձ նոյեմբերյանցիների համար
ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ասֆալտապատող կազմակերպություններից մեկի սեփականատերն ուզում է իր կողմից նվեր անել համայնքին՝ ասֆալտապատելով որոշ տարածքներ։ Գրառումը ստորև.
«Այս անգամ լավ նորություն ունեմ սահմանամերձ նոյեմբերյանցիների համար:
Սիրելի նոյեմբերյանցիներ, ասֆալտապատող կազմակերպություններից մեկի սեփականատերը լավ լուր հայտնեց, որ ուզում է (ոչ առաջին անգամ է նման բան անում) իր կողմից նվեր անի համայնքին՝ ասֆալտապատելով որոշ տարածքներ։ Միասին այցելել ենք Նոյեմբերյան, ծանոթացել բազմաբնակարան շենքերի բակերում տիրող վիճակին, և որոշվել է, որպես նվեր Նոյեմբերյան համայնքին, ասֆալտապատել հետևյալ շենքերի բակերն ամբողջությամբ:
Տերյան 1
Տերյան 3
Տերյան 5
Տերյան 7
Տերյան 9
Դպրոցականների 44:
Այս շենքերի բակում անձրևոտ եղանակին հնարավոր չի լինում քայլել առանց ցեխոտվելու»,- գրել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...