Այստեղ լուրջ անելիք ունեն Վրաստանի իրավապահ մարմինները. Շիրակ Թորոսյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, օրերս ցավով տեղեկացանք, որ սույն թվականի ապրիլ ամսից սկսած արդեն 2-րդ անգամ վանդալիզմ է գրանցվել Ախալքալաք քաղաքին մերձակա Ճգնավորի վանք կոչվող սրբատեղիում:
Դժվար է պատկերացնել, որ Ջավախքում ապրող որևէ մեկը կարող է նման սրբապղծություն անել: Չնայած` տականքն ազգություն ու կրոն չունի և, ցավոք, մեր մեջ էլ կարող է լինել դրանից: Սակայն, դատելով այն հանգամանքից, որ հանցագործությունը կրկնվում է երկրորդ անգամ, ակնհայտ է դառնում, որ այն միտումնավոր է կատարվում: Իսկ ովքե՞ր կարող են այդ միտումն ունենալ, եթե ոչ այն օտար տարրերը, որոնք վխտում են Ջավախքում:
Այոʹ, սիրելի հայրենակիցներ, նորից ու նորից պետք է առաջ մղվի Ջավախքում կազինոների և ստվերային հասարակաց տների վտանգավոր գոյության հարցը, որոնք «հրաշալի» շարժառիթ են չարակամ օտարների համար՝ գտնվելու Ջավախքում և չարագործություն անելու:
Սա, իհարկե, ենթադրություն է, բայց՝ չափազանց հիմնավոր: Հետևաբար, այստեղ լուրջ անելիք ունեն Վրաստանի իրավապահ մարմինները: Այս կրկնահանցագործությունը չբացահայտելը կստեղծի անպատժելիության մթնոլորտ, որն առիթ կտա նմանատիպ այլ հանցագործությունների, կխաթարի տեղի բնակչության ապահովության զգացողությունը, ինչը կնվազեցնի պետական մարմինների հեղինակությունն ազգաբնակչության շրջանում: Իսկ եթե մեր ենթադրությունը ճիշտ է, ապա սա արդեն ազգային և պետական անվտանգության խնդիր է»:
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...