Արփի լիճը ցամաքել է՝ 35.4 մլն, խմելու ջուրը հասել է 5 մլն խմ-ի
«Այսօր ահազանգ և լուսանկարներն էինք ստացել, որ Արփի լիճը ցամաքել է։ Նայեցինք ԱԻՆ-ի կայքում և պարզվեց, որ իսկապես լճում մնացել է ընդամենը 5 միլիոն խորանարդ մետր ջուր։ Համեմատության համար նշենք, որ անցած տարի նույն ժամանակ եղել է 35,4 միլիոն»։
Այս մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացնում է Հայկական բնապահպանական ճակատը՝ նշելով, որ անհասկանալի վիճակը պարզելու համար դիմել են Ջրային կոմիտեին, որտեղից ստացել են հետևյալ պատասխանը.
«Տեղեկացնում ենք, որ լճի փականային համակարգում, ջրթողի փականային հանգույցում անհետաձգելի նորոգման աշխատանքների կարիք կա, ինչն ապահովելու համար համապատասխան ընթացակարգերով ստացվել է թույլտվություն, որպեսզի լճի մակարդակը իջեցվի համապատասխան նիշի։
Ներկայում նախագծային աշխատանքներ են ընթանում։ Թույլատրություն ստանալու համար Ջրային կոմիտեն դիմել է վերադաս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ՏԿԵՆ-ն էլ դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն»։
«Ճիշտն ասած՝ զարմացած ենք այս պարզաբանումից, քանի որ, մեղմ ասած, ողջամիտ որոշում չի կարող համարվել այսպիսի մոտեցումը, երբ լիճը չորացնելու միջոցով փականային հանգույց վերանորոգելու խնդիր է լուծվում։
Հիշեցնենք նաև, որ Արփի լիճն Ազգային պարկ է, այսինքն՝ բնության հատուկ պահպանվող տարածք, և կարծում ենք՝ այս գործողությունը հակասում է ՀՀ օրենքներին և այս Ազգային պարկի կանոնադրությանն ու պահպանման ռեժիմին»,- եզրափակել է ՀԲՃ-ն:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...