Շենգավիթի ոստիկանները մեքենաներից կատարված 30-ից ավելի գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 2-ին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի․ կասկածանքը՝ գողություն։ Հետախուզական միջոցառումների շնորհիվ Շենգավիթի ոստիկանները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ նրանք մեքենաներից գողություններ են արել։
Երիտասարդները խոստովանել են, որ մայիսից նոյեմբեր Շենգավիթ վարչական շրջանում ավտոմեքենաներից կատարել են 30-ից ավելի գողություն․ կոտրել են մեքենաների ապակիներն ու սրահից հափշտակել ինչ պատահի, հիմնականում՝ դրամապանակ։ Գողացված իրերը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում
Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում : Շուրջ կես ժամ առաջ հարակից շենքերի բնակիչներն ու աշխատակիցները նկատել են, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս րոպեներին Մյասնիկյան պողոտայում տուն է այրվում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ այս րեպեներին Մյասնիկյան պողոտայում տուն է այրվում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունիքում ճանապարհին հայտնաբերվել է հրանոթի արկ
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ճանապարհին հայտնաբերված հրանոթի արկն այսօր վնասազերծվել է ՊՆ թիվ N զորամասի սակրավորնե...