«Փաստ». Դավիթ Տոնոյանի ակնարկները
«Փաստ» թերթը գրում է.
Նախօրեին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խորհրդարանում իր ճեպազրույցի ժամանակ պատասխանեց հանրությանը հուզող ու հետաքրքրող մի շարք առանցքային հարցերի։ Նախարարն իր խոսքում անդրադարձավ նաեւ ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովին, որն ուսումնասիրում է ապրիլ յան պատերազմի մանրամասները։
Տոնոյանն իր խոսքում ասել է, որ արդեն իսկ պարզ է, թե ինչ է կատարվել պաշտպանության համակարգում այդ ժամանակ, իսկ հանձնաժողովը հնարավորություն կտա վերջ դնել հասարակության մեջ եղած ասեկոսեներին ու բանսարկություններին: Փաստացի նախարարն ընդգծել է, որ հանձնաժողովը պաշտպանության ոլորտի հետ կապված առանձնապես սենսացիոն որեւէ բացահայտում չի անի։
Թերթի տեղեկություններով, այս հայտարարությունը Տոնոյանը հենց այնպես չի արել, քանի որ տեղեկատվական դաշտում գործող որոշ շրջանակներ պարբերաբար անհասկանալի ու արհեստական ինտրիգներ էին ստեղծում՝ փորձելով ապրիլյանի շուրջ ստեղծել հերթական միֆերը։
Տոնոյանի հայտարարությունը բավականին ցավագին են ընդունել հատկապես «սորոսական» եւ «լևոնական» թեւի որոշակի շրջանակներ, քանի որ նախարարի ասածից պարզ է դառնում, որ տվյալ հանձնաժողովը ստեղծվել է արհեստականորեն, եւ առանցքային ու ֆունդամենտալ ոչ մի բացահայտում հանրությանը չի սպասվում։
Թերթի աղբյուրը նաեւ փոխանցել է, որ իշխանության ներսում կա մի շրջանակ, որը ձգտում է վարչապետ Փաշինյանին ապատեղեկացնել անվտանգության հարցերում եւ բանակի վերաբերյալ պարբերաբար «սլիվներ» են ներկայացնում՝ իբրեւ զինվորականության շրջանում առկա է դժգոհություն եւ այլն:
Նախարար Տոնոյանն իր խոսքում ակնարկել է, որ կան «խոհանոցային» շրջանակներ, որոնք փորձում են ստեղծել այդպիսի դժգոհության տպավորություն, ինչը իրականության հետ որեւէ աղերս չունի:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...