Davith Tonoyan's Remarks
«Փաստ» թերթը գրում է. Նախօրեին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խորհրդարանում իր ճեպազրույցի ժամանակ պատասխանեց հանրությանը հուզող ու հետաքրքրող մի շարք առանցքային հարցերի։ Նախարարն իր խոսքում անդրադարձավ նաեւ ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովին, որն ուսումնասիրում է ապրիլ յան պատերազմի մանրամասները.
Տոնոյանն իր խոսքում ասել է, որ արդեն իսկ պարզ է, թե ինչ է կատարվել պաշտպանության համակարգում այդ ժամանակ, իսկ հանձնաժողովը հնարավորություն կտա վերջ դնել հասարակության մեջ եղած ասեկոսեներին ու բանսարկություններին: Պաշտոնապես նախարարն ընդգծել է, որ հանձնաժողովը պաշտպանության ոլորտի հետ կապված առանձնապես սենսացիոն որեւէ բացահայտում չի անի.
Թերթի տեղեկություններով, այս հայտարարությունը Տոնոյանը հենց այնպես չի արել, քանի որ տեղեկատվական դաշտում գործող որոշ շրջանակներ պարբերաբար անհասկանալի ու արհեստական ինտրիգներ էին ստեղծում՝ փորձելով ապրիլյանի շուրջ ստեղծել հերթական միֆերը:
Տոնոյանի հայտարարությունը բավականին ցավագին են ընդունել հատկապես «սորոսական» եւ «լևոնական» թևի որոշակի շրջանակներ, քանի որ նախարարի ասածից պարզ է դառնում, որ տվյալ հանձնաժողովը ստեղծվել է արհեստականորեն, եւ առանցքային ու ֆունդամենտալ ոչ մի բացահայտում հանրությանը չի սպասվում.
Թերթի աղբյուրը նաեւ փոխանցել է, որ իշխանության ներսում կա մի շրջանակ, որը ձգտում է վարչապետ Փաշինյանին ապտեղեկացնել անվտանգության հարցերում եւ բանակի վերաբերյալ պարբերաբար «սլիվներ» են ներկայացնում՝ իբրեւ զինվորականության շրջանում առկա է դժգոհություն եւ այլն:
Նախարար Տոնոյանն իր խոսքում ակնարկել է, որ կան «խոհանոցային» շրջանակներ, որոնք փորձում են ստեղծել այդպիսի դժգոհության տպավորություն, ինչը իրականության հետ որեւէ աղերս չունի:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Using Cocaine Terminology Correctly When Defending the Boss: Alen Simonyan to Republicans
Deputy Speaker of the National Assembly of Armenia, Alen Simonyan, wrote on his Facebook page: “I have said before, and...
‘He wanted to go home’: Father of Hakob Arshakyan has passed away
Hakob Arshakyan, the Minister of High-Tech Industry of Armenia, wrote on his Facebook page: ‘I want to tell you a little...
“Brabus Drivers” Should Not Receive Financial Support: Prime Minister
One can provide someone with bread for one day, two days, a week, a year, five years, ten years, but what happens afterw...
Armenia to Acquire New Su-30SM Fighter Jets, Says David Tonoyan
Armenia will acquire 4 Su-30SM fighter jets as part of a contract with Russia, scheduled to take place in January-Februa...