Հնարավոր կլինի օնլայն ճշտել վերակենդանացման բաժանմունքի զբաղվածությունը. նախարար
Վերակենդանացման բաժանմունքների մահճակալների զբաղվածության մասին տեղեկությունը շուտով հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով, որը շտապօգնության անձնակազմին թույլ կտա նախապես որոշել, թե ուր տեղափոխել հիվանդին: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` կատարելով գրառում ֆեյսբուքյան իր էջում:
«Ախուրյան» ԲԿ-ի աշխատակիցներին պատժելու համար Շիրակի դատախազը դիմել է նախարարին
«Հերթական նորարարական և էլեկտրոնային գործիքը առողջապահությունում:
Երևի կհիշեք, որ երբեմն տեղ չի լինում վերակենդանացման բաժիններում և շտապօգնությունը պացիենտին ստիպված մեկ բուժհիմնարկից տեղափոխում է մեկ այլը։
Այս էլեկտրոնային գործիքով շուտով հասանելի կլինի բոլոր վերակենդանացման բաժանմունքների մահճակալների զբաղվածության մասին տեղեկատվությունը, որը ՇՕ-ին թույլ կտա նախապես որոշել, թե ուր տեղափոխի պացիենտին։
Գործիքը նաև հասանելի է բոլորի համար այս հղումով՝ https://armed.am/govlimits/?pg=freebeds
Ինչպես նաև հիշեցնում եմ, որ հասանելի է Հայաստանում պետպատվեր ունեցող բոլոր բուժհաստատությունների պետպատվերի չափի մասին գործիքը, ներառյալ գումարների ծախսը այս հղումով՝ https://armed.am/govlimits»,-գրել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...