Հազար ամոթ այն մարդկանց, ովքեր մտածում են, թե Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը ինձ պիտի ֆինանսավորի․ Բալասանյան news.am

Հազար ամոթ այն մարդկանց, ովքեր մտածում են, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը ինձ պիտի ֆինանսավորի, որ ես իմ զինակից ընկերոջն աջակցեմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված այն լուրին, թե Վիտալի Բալասանյանի գործունեությունը ֆինանսավորվում է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից:

 

«Շատ վատ է, որ նման լուրեր են տարածվում։ Նման ստահոդ լուրեր տարածող մարդիկ, եթե գոնե մի քիչ ազնվություն ունենան, պետք է մի փոքր էքսկուրս անկացնեն իմ կենսագրության վերաբերյալ։ Շատ ափսոս, որ դրանց նման ստահակները տեղ ունեն մեր երկրում։ Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում երկրի ազգային արժեհամակարգը նսեմացնելու իրենց սեւ գործն իրականացնելու մեջ»,- ասաց Բալասանյանը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ Արցախի Հանրապետության ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գործունեությունը ամբողջովին ֆինանսավորվում է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից: Վերջինս է հանձն առել ամբողջովին ֆինանսավորել նաև Բալասանյանի նախընտրական քարոզարշավը: Բալասանյանն այլընտրանք չի էլ ունեցել, քանի որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է նրա ընտրարշավը ֆինանսավորելու առաջարկից: Հիմա Բալասանյանը ստիպված է փոխհատուցել իրեն տրված գումարը, այդ թվում՝ Քոչարյանի օգտին ստորագրահավաք կազմակերպելով:

 

Պատահարներ