Վանեցյանի որոշմամբ ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Գրիգորյանը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Մեր տեղեկություններով՝ նրան նշանակելու որոշումը կայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ դեմ գնալով ֆեդերացիայի որոշ անդամների կարծիքներին:
Ըստ մեր տեղեկությունների՝ Գրիգորյանը «Բանանց» (այժմ՝ «Ուրարտու») ֆուտբոլային ակումբի սեթականատեր Ջեւան Չելոյանցի ու «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանի թեկնածուն է:
Ըստ մեր աղբյուրների՝ Վանեցյանը նշանակումն արել է նրանց հորդորով, որոշմանը դեմ են եղել ինչպես ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, այնպես էլ ՀՖՖ տեխնիկական տնօրեն, իսպանացի ճանաչված մասնագետ Խինես Մելենդեսը, իսկ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ քննարկում չի եղել:
Տեղեկություն կա նաեւ, որ Գրիգորյանն արդեն իսկ զբաղվում է հավաքականի գործերով: Նա այսօր եղել է ֆեդերացիայում եւ զբաղվել է հավաքականի կազմը որոշելով:
Տեղեկությունները փորձեցինք ճշտել Նիկողոսյանից: Նա, սակայն, ասաց, որ ոչինչ չգիտի: Այսօր ավելի վաղը նոր մարզչի անունը փորձել էինք իմանալ Մելիքբեկյանից: Նա նույնպես ոչինչ չէր ասել: Նշել էր միայն, որ Եվրո 2020-ի շրջանակներում հավաքականի առաջիկա 2 խաղերին ընդառաջ ՀՖՖ հավաքականների բաժինն արդեն հրավերներ է ուղարկել արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ակումբներին:
Հավաքականն առանց գլխավոր մարզչի է մնացել այն բանից հետո, ինչ հրաժարական տվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Նա հեռանալու մասին հայտնեց հոկտեմբերի 18-ին:
Նմանատիպ հոդվածներ
Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոնֆենհայմ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Գերմանակա...
Թուրք ֆուտբոլասերի մեղադրանքից հետո ՀՀ հավաքականի երկրպագուն 3 շաբաթ է բանտում է
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագու Երվանդ Իսմայիլյանը 3 շաբաթ է՝ ֆիննական բանտում է: Հոկտեմբերի 15-ին Տուրկ...
Լևոն Արոնյանն արծաթ նվաճեց, Աննա Ավագյանը` ոսկի. Եվրոպայի առաջնության արդյունքը
Բաթումում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի առջև 8 հնարավորից վաստակեց 5 միավոր...
Ֆուտբոլիտ Էրիկ Գրիգորյանը հրաժեշտ տվեց երկրպագուներին
Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը «Սոչիի» հետ պայմանագիր կնքելուց հետո սոցցանցի իր է...