Ռոբերտ Քոչարյանի մոտ ուռուցք է եղել. Լևոն Քոչարյանը մանրամասնում է
Ռոբերտ Քոչարյանի մոտ ուռուցք է եղել, որն էլ վիրահատել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա որդին` Լևոն Քոչարյանը։
Նշենք, որ քիչ անց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի Քոչարյանի դեմ քրգործով հերթական դատական նիստը։
«Փոքրիկ ուռուցք կար, որը հեռացրին։ Բարեբախտաբար, չարորակ բջիջներ չհայտնաբերվեցին դրա մեջ։ Այժմ հայրս իրեն լավ է զգում, և կներկայանա դատական նիստին` տեղաշարժման որևէ խնդիր չունի»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Քոչարյանին վիրահատել են հոկտեմբերի 9–ին «Իզմիրյան» բժշկական կենտրոնում։ Վիրահատությունից հետո նրան տեղափոխել էին «Կենտրոն» ՔԿՀ։
2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նմանատիպ հոդվածներ
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...