Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառմանը դեմ են դատախազները
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քննարկում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի համարելու պաշտպանական կողմի միջնորդությունը։
Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազները դեմ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառմանը։
Դատախազները հայտարարեցին, որ Ռոբերտ Քոչարյանը կապեր ունի ՀՀ-ից դուրս, և տևական ժամանակ բնակվել է ՀՀ-ից դուրս, ինչը մեծացնում է ՀՀ-ից տեղափոխվելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը։
Բացի դրանից՝ դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ գրավը պետք կիրառվի որպես խափանման միջոցներից մեկը և չպետք է պայմանավորել բացառապես թաքնվելու ռիսկով։ Ըստ նրա՝ նույն փուլում նույն միջնորդությունը ներկայացնելու համար անհրաժեշտ են նոր հանգամանքներ, մինչդեռ պաշտպանական թիմը մատնանշել էր այն փաստը, որ դատարանի որոշումից ժամանակ է անցել։
Նմանատիպ հոդվածներ
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...