Քաջարանում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցներից մեկի բնակարանը. գողոնը կազմում է մի քանի մլն դրամ և ոսկյա զարդեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունան հատկապես կարևոր գործերով քննիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 4-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 16։00-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Քաջարան քաղաքի Բակունցի փողոցի տներից մեկի բնակիչ Ռիմա Գ-ի բնակարանի մուտքի դռան փականը բացելու միջոցով ներս են մտել բնակարան և զարդապահարանի դարակից հափշտակել խոշոր չափի գումար և մոտ 12 կտոր ոսկյա զարդեր։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի և ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետի գլխավորությամբ։
Տուժած Ռիմա Գ-ն Քաջարանում հայտնի անհատ ձեռներեց է, իսկ բնակարանից գողացել են մոտ 5 մլն 500 հազար դրամ և նշված ոսկյա զարդերը։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Զորամասի զինանոցում հայտնաբերված վիրավոր զինծառայողը մահացել է
04.11.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Է...
Մահվան ելքով ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի...
Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի...
Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի քրգործով ձերբակալվել է ծառայակիցը
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ...