ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դմիտրի Սելյուկը` «Սոչի» տեղափոխված ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի մասին
Ֆուտբոլային հայտնի գործակալ Դմիտրի Սելյուկը գովեստի խոսքեր չի խնայել ՀՀ հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի համար: Կիսապաշտպանը շարունակում է հայկական ֆուտբոլի գլխավոր թեմաներից մեկը մնալ անցած շաբաթվանից սկսված:
Հանգստյան օրերին ռուսական լրատվամիջոցներից հայտնի դարձավ, որ 21-ամյա խաղացողը «Փյունիկ»-ից տեղափոխվել է ռուսական «Սոչի»: Նշվում է, որ նա 3 տարվա պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ կմտնի 2020թ. հունվարի 1-ից եւ որ գործարքում նրա շանսերը ներկայացրել է Սելյուկը: Վերջինս ռուսական ԶԼՄ-ներին պատմել է տրանսֆերի մասին՝ հիշեցնելով, որ Վարդանյանը «Բարսելոնա»-ի սան է եղել:
«Վարդանյանն այսօր Հայաստանի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստն է: Ես 2 հայ ֆուտբոլիստների հետ աշխատելու փորձ արդեն ունեցել եմ՝ Հենրիխ Մխիթարյանի ու Արաս Օզբիլիսի: Հիմա զբաղվում եմ Էրիկի գործերով, որը ՀՀ հավաքականի խաղացող է, հանդես է գալիս հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում:
«Սոչի»-ի այն երկրպագուներին, որոնք չգիտեն, ասեմ, որ նա 11-16 տարեկանում խաղացել է «Բարսելոնա»-ի ակադեմիայում՝ ոչ թե մոսկովյան «ֆեյք» ակադեմիայում, այլ հենց ակումբում: Ֆուտբոլիստը, որը 5 տարի սովորել է «Բարսելոնա»-ում, ամենաքիչը լավ ֆուտբոլ խաղալ գիտի:
Գուցե որոշ «բազմոցային» փորձագետներ իրենց դժգոհությունը հայտնեն, բայց հավատացեք՝ Էրիկը 100%-ով շատ ավելի լավ ու որակյալ տեսք կունենա, քան ռուսական անձնագրով շատ ֆուտբոլիստներ եւ մեծ գումարներով ձեռք բերված լեգեոներներ: Նայեք եւ նախանձեք «Սոչի»-ին»,- ասել է նա:
Սելյուկը նաեւ նշել է, որ Վարդանյանն ունեցել է մի շարք այլ առաջարկներ: Հիշեցրել է «Լոկոմոտիվ»-ի ու «Ուրալի», ինչպես նաեւ Չեխիայից եղած հետաքրքրության մասին: Ընդգծել է, որ «Սոչի»-ն առանձնացել է. ամենալավ առաջարկն է արել, պարզ ու հստակ է ներկայացրել իր ցանկությունները: Նաեւ ասել է, որ «Սոչի»-ն Վարդանյանին ձեռք է բերել շատ ավելի քիչ գումարով, քան «Լոկոմոտիվ»-ն առաջարկում էր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հենրիխ Մխիթարյանը շրջում է հղի կնոջ հետ
Համացանցում հրապարակված տեսանյութում երևում են հանրահայտ ֆուտբոլիստն ու նրա հղի կինը։ Դատելով Բեթիի տեսքից` կարելի է ենթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմի առա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում ֆուտբոլային թիմի մարզիչը ապտակում է խաղացողներին
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե Թուրքիայում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի մարզիչը ինչպես է մտ...
Թուրք ֆուտբոլասերի մեղադրանքից հետո ՀՀ հավաքականի երկրպագուն 3 շաբաթ է բանտում է
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագու Երվանդ Իսմայիլյանը 3 շաբաթ է՝ ֆիննական բանտում է: Հոկտեմբերի 15-ին Տուրկ...