ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը +109 կգ քաշային կարգում։
Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը պայքարը սկսեց 192 կգ-ով առաջին մոտեցմամբ ծանրաձողը պահեց գլխավերեւում: Երկրորդ մոտեցման համար Հայաստանի մարզչական շտաբը պատվիրել էր 198 կգ, որը աշխարհի չեմպիոնը չկարողացավ բարձրացնել: Սիմոն Մարտիրոսյանը երրորդ մոտեցմամբ 198 կգ-ը պոկեց եւ սահմանեց այս վարժության Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների ռեկորդ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունը աշխարհի կրկնակի չեմպիոնը պայքարը սկսեց 231 կգ-ից եւ փայլուն կատարեց մոտեցումը: Երկրորդ մոտեցմամբ գլխավերեւում պահեց նաեւ պատվիրված 236 կգ՝ ապահովելով նաեւ երկրորդ փոքր ոսկե մեդալ: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանի մարզչական թիմը պատվիրեց 342 կգ՝ փորձելով ռեկորդ սահմանել նաեւ այս վարժությունում, բայց Սիմոն Մարտիրոսյանը չկարողացավ հրել ծանրաձողը:
Երկամարտի 434 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հենրիխ Մխիթարյանը շրջում է հղի կնոջ հետ
Համացանցում հրապարակված տեսանյութում երևում են հանրահայտ ֆուտբոլիստն ու նրա հղի կինը։ Դատելով Բեթիի տեսքից` կարելի է ենթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում ֆուտբոլային թիմի մարզիչը ապտակում է խաղացողներին
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե Թուրքիայում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի մարզիչը ինչպես է մտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Ալեքսանյանը կացինով է կտրել իր ծննդյան տորթը
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբի Արթուր Ալեքսանյանն (97կգ) իր ծննդյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ մարտիկը 27 վայրկյանում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցուն
Դոնի Ռոստովում կայացած խառը մենամարտերի մրցաշարում հայ մարտիկ Սևակ Առաքելյանը նոկաուտի է ենթարկել ադրբեջանցուն: Նրանից դ...