Դաշնակցականները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության (ՀԵՄ) ֆեյսբուքյան էջում գրված է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-ին նախատեսված կառավարության հերթական նիստը:
Իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից`
. դպրոցական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը
. բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը
. ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվող ֆինանսավորման առաջնահերթությունները (օրինակ` Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած, օտար պետությունում ապաստան հայցած և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը)
. թեմայի շուրջ տրված հարցազրույցներն ու մեկնաբանությունները
փաստեր են, որոնք խոսում են նախարարի` մեր` հայկական ինքնության հիմքը կազմող ազգային արժեքների նկատմամբ ունեցած ոչ պատշաճ, հաճախ անհարիր ու անթաքույց հեգնական վերաբերմունքի մասին:
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունն անթույլատրելի է համարում սեփական հայրենիքի պատմության և սեփական ժողովրդի էության հիմք հանդիսացող արժեքների նկատմամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նման վերաբերմունքը և պահանջում է վերջինիս հրաժարականը:
Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակությունը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգի, հայկական գիտության, հայկական մշակույթի և հայկական սպորտի ապագան, ուստի մեր հետագա քայլերը բխելու են այս տրամաբանությունից»:
Նմանատիպ հոդվածներ
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Սերժ Սարգսյանի առանձնատուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է չարտերային չվերթով մեկնել ԱՄՆ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է
«Մենք բամբասանքները չենք թողնելու անպատասխան, որովհետև մեզ համար կարևոր է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը»,- ֆեյսբուքյա...