Կենդանաբանական այգին դարձել է քաղաքական դիվիդենտներ հավաքելու թեմա․ Ռուբեն Խաչատրյան
«Ես պետք է ցավով նշեմ, որ Կենդանաբանական այգին տարիներ ի վեր դարձել է որոշակի քաղաքական դիվիդենտներ հավաքելու թեմա տարբեր կուսակցությունների համար տարբեր ժամանակահատվածներում»,- այս մասին այսօր հայտարարել է այգու՝ ազատման դիմում ներկայացրած ղեկավար Ռուբեն Խաչատրյանը։
Այգու հետ կապված առաջիկա անելիքները, ըստ Խաչատրյանի, ինքը կպարզի երկուշաբթի, երբ խոսի քաղաքապետի հետ։ Խաչատրյանը մտադիր է, անկախ պաշտոնից, համագործակցել քաղաքային իշխանությունների և այգու ղեկավարության հետ։
Կենդանական այգու աշխատակիցները ինքնակազմակերպվել են և գիշերը հերթապահություն են իրականացրել այգում, ինչի շնորհիվ ապացուցել են, որ այգին պարսպի անհրաժեշտություն ունի։ Այս մասին այսօր ասել է այգու՝ ազատման դիմում գրած տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Նա սրանով պատասխանել է այն պնդումներին, թե շների հարձակումները հորինվածք են։
«Հուսով եմ, որ էս միջադեպը վերջնական առիթ կհանդիսանա, որ այգին վերջնականապես իր շուրջ ունենա պարիսպ, եթե նույնիսկ դա կարժենա իմ հրաժարականին»,- ասել է Խաչատրյանը։
Ռուբեն Խաչատրյանը պնդում է՝ իր համար էականը պաշտոնը չէ, հեռանկարային աշխատանքն է` այգու հետ կապված։ Այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
Խաչատրյանն անդրադարձել է նաև շուրջ մեկ տարի շարունակվող պահանջներին, որ ինքն ազատի պաշտոնը։
Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնից փոխքաղաքապետի առաջարկով ազատման դիմում ներկայացրած Ռուբեն Խաչատրյանը պնդում է՝ իր համար էականը պաշտոնը չէ, հեռանկարային աշխատանքն է` այգու հետ կապված։ Այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
Խաչատրյանն անդրադարձել է նաև շուրջ մեկ տարի շարունակվող պահանջներին, որ ինքն ազատի պաշտոնը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահացած զինծառայողի մայրը ջրով բաժակը շպրտում է քննիչի վրա
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված էր շատ կարևոր քննարկում՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ոստիկաններ են ձերբակալվել
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի...
ՈՒՂԻՂ․ Դասադուլ ԵՊՀ-ում
Այսօր ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել: Դասադուլն իրականացվում է ընդդեմ հայոց լեզու,...