«Հրապարակ». Գործարարին սպառնացել են 6-10 տարվա ազատազրկմամբ. ցուցմունք Հրայր Թովմասյանի դեմ
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Երեկվանից մամուլում տեղեկություններ կան, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ցուցմունք տված գործարարը ցուցմունքում նշել է, որ Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը ձեռք բերելու նպատակով, իր բարեկամի առաջարկությամբ, հանդիպել է Թովմասյանի հետ, ով ասել է, որ նման տարածք է վաճառում, սակայն հետագայում ինքը հրաժարվել է տարածքը ձեռք բերելու մտադրությունից։
Ավելին, նշված հանդիպման փաստը ժխտող բարեկամի՝ Նորայր Փանոսյանի հետ առերեսման ժամանակ գործարարը նշել է, որ չի հիշում Թովմասյանի հետ հանդիպման ո՛չ վայրը, ո՛չ ժամը, ո՛չ էլ այլ մանրամասներ։
Թերթին որոշ տեղեկություններ են հայտնի դարձել այս հարցաքննությունից։ Նշված գործարարը ՍԴ նախագահի դեմ ցուցմունք է տվել չորրորդ անգամ անընդմեջ հարցաքննվելիս։
Ավելին՝ հարցաքննությունից առաջ նրան են ներկայացրել մեկ այլ քրեական գործով իր կողմից փողերի լվացման հիմքով ձերբակալելու մասին որոշում և սպառնացել են 6-10 տարվա ազատազրկմամբ։ Գործարարը, փաստաբանի խորհրդով, 30 րոպեով խնդրել է հետաձգել հարցաքննությունը, ապա վերադառնալով՝ ընդունել է Թովմասյանի դեմ ցուցմունք տալու առաջարկը և նշել, որ չի հիշում հանդիպման վայրն ու մանրամասները։ Որից հետո նրան ձերբակալելու վերաբերյալ որոշման տեքստը պատռվել է։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Սերժ Սարգսյանի առանձնատուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է չարտերային չվերթով մեկնել ԱՄՆ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է
«Մենք բամբասանքները չենք թողնելու անպատասխան, որովհետև մեզ համար կարևոր է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը»,- ֆեյսբուքյա...
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...