«Ժողովուրդ». Առանց վիզայի ռեժիմ՝ Չինաստանի հետ
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում Ազգային ժողովին կներկայացվի նախագիծ` Հայաստանի և Չինաստանի միջև վիզայի ազատականացման ռեժիմ ունենալու մասին: Այն արդեն հաստատվել է կառավարությունում և առաջիկայում կներկայացվի նաև խորհրդարանի դատին:
Առհասարակ վերջին շրջանում հայ-չինական հարաբերություններն ավելի են զարգանում, և երեկ էլ խորհրդարանում մի քանի պատգամավորներ հանդիպում են ունեցել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ, որի ժամանակ ևս մեկ անգամ վերահաստատվել է վիզայի ազատականացված ռեժիմ ունենալու որոշումը:
Հավելենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, վերջին տարիներին Չինաստանից Հայաստան այցելուների քանակը կազմել է մոտավորապես 9 հազար, իսկ 2019 թ. այդ թիվը հասել է 14 հազարի»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...