Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են համատեղ ծառայությունները Սիրիայում
Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերը սկսել են համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնել Եփրատ գետից արևելք ընկած տարածքներում։ Ծառայության իրականացնելու վերաբերյալ համաձայնությունը ձեռք էր բերվել Սոչիում Սիրիայի հարցով կնքված ռուս-թուրքական հուշագրով, հայտնում է ermenihaber.am-ը:
Թուրք և ռուս զինվորները նախապես հանդիպել են Սիրիայի տարածքում գտնվող Շերի գյուղում։ Պարեկապահակային ծառայության ժամանակ Թուրքիան օգտագործելու է 4, իսկ Ռուսաստանը՝ 5 զրահապատ մեքենա։ Գործի են դրվելու նաև անօդաչու թռչող սարքեր։ Ըստ Ռուսաստանի ՊՆ-ի՝ երկու երկրների պարեպահակային ծառայությունը իրականացվելու է 110 կմ լայնությամբ։
Ավելացնենք, որ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով Ռուսաստանից Թուրքիա է մեկնելու երկրորդ զինվորական պատվիրակությունը
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Սերժ Սարգսյանի առանձնատուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան...
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է չարտերային չվերթով մեկնել ԱՄՆ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է
«Մենք բամբասանքները չենք թողնելու անպատասխան, որովհետև մեզ համար կարևոր է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը»,- ֆեյսբուքյա...