«Մենք էլ որոշ քայլեր կձեռնարկենք». Չավուշօղլուն ցեղասպանության բանաձևի մասին
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք պատասխան քայլեր են անելու ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ:
Իշխանամետ «Akşam» թերթին տված հարցազրույցում Չավուշօղլուն մասնավորապես ասել է.
«Որոշ քաղաքական գործիչներ ու լրատվամիջոցներ հայկական որոշման նախագծի (բանաձևը) վերաբերյալ օրինագիծ բառն են օգտագործում: Դա օրինագիծ չէ, ուստի պատժամիջոցներ չի նախատեսում: Դա ԱՄՆ-ի իշխանություններն էլ են հաստատել: ԱՄՆ-ի հետ մեր երկխոսությունը դադարեցնելը սխալ է, բայց մենք էլ որոշ քայլեր ենք ձեռնարկելու: ԱՄՆ-ի դեսպանին տեղեկացրել ենք»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ԿոնգրեսիՆերկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև և Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմագործողություն հետևանքով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծ:
Նմանատիպ հոդվածներ
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Սերժ Սարգսյանի առանձնատուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է չարտերային չվերթով մեկնել ԱՄՆ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է
«Մենք բամբասանքները չենք թողնելու անպատասխան, որովհետև մեզ համար կարևոր է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը»,- ֆեյսբուքյա...