Լևոն Երանոսյանի գործով դատարան է ներկայացել Ալեն Սիմոնյանը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ քիչ առաջ սկսվեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ այսօրվա նիստին դատարան են ներկայացել գործով տուժող ճանաչված անձինք, այդ թվում` ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Այս պահին դատարանն ապացույցների հետազոտման փուլում է։
Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Սերժ Սարգսյանի առանձնատուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է չարտերային չվերթով մեկնել ԱՄՆ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է
«Մենք բամբասանքները չենք թողնելու անպատասխան, որովհետև մեզ համար կարևոր է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը»,- ֆեյսբուքյա...