Կապանի օդանավակայանի շահագործումը կսկսի 2020 թվականի սկզբին
Կապանի օդանավակայանի շահագործումը նախատեսված է սկսել 2020-ի առաջին կիսամյակի ընթացքում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ նշել է «Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ օդանավակայանը պատրաստ կլինի 2018-ի ամռանը: Վարդանյանը նշել է, որ դա այն դեպքում, եթե համապատասխան թույլտվությունների ստացման գործընթացում ձգձգումներ չարձանագրվեն:
Լրատվականը հետաքրքրվել է, թե ե՞րբ է նախատեսված ավարտել օդանավակայանի շինարարությունը, քանի որ հայտարարվել էր, որ այն արդեն ավարտական փուլում է:
«Աշխատանքներն ընթանում են ողջ ծավալով՝ նախագծային փաստաթղթերով սահմանված ժամկետներին համապատասխան, առանց ձգձգումների: Նշված միջոցառումները ներառում են ոչ միայն բուն շինարարական աշխատանքների իրականացումը, այլեւ նախագծային փաստաթղթերի համաձայնեցումը պետական իրավասու մարմինների հետ, անհրաժեշտ փորձաքննությունները, աշխատանքների արդյունքների փաստագրումը եւ այլն, ինչը պայմանավորված է կառույցի բարդությամբ եւ օդանավակայանի՝ որպես կարեւորագույն նշանակության օբյեկտի, շահագործման առանձնահատկություններով»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Սերժ Սարգսյանի առանձնատուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան...
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է չարտերային չվերթով մեկնել ԱՄՆ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է
«Մենք բամբասանքները չենք թողնելու անպատասխան, որովհետև մեզ համար կարևոր է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը»,- ֆեյսբուքյա...