Եվրամիությունը 633 մլն եվրոյի օգնություն է տրամադրել Թուրքիային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալից հայտարարությունից հետո ԵՄ-ն 663 մլն եվրոյի ֆինանսական օգնություն է ուղարկել Թուրքիային սիրիացի փախստականների համար, հայտնում է ermenihaber.am-ը:
Նշենք, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում ծրագրել է անվտանգության գոտի ստեղծել, որտեղ պետք է բնակեցնի այժմ Թուրքիայի տարածքում ապաստանած սիրիացի փախստականներին (շուրջ 3.6 մլն):
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիան գործի է անցել սիրիացիներին Սիրիա հետ ուղարկելու ուղղությամբ: Նշվում է, որ արդեն պատրաստ են անվտանգության գոտում փախստականների համար կառուցվելիք բնակատեղիների ծրագրերը:
Հիշեցնենք, որ Թուրքիան ԵՄ-ից աջակցություն էր պահանջել Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու առաջին փուլի ընթացքում սիրիացի փախստականների տեղափոխումն իրականացնելու համար: Այլապես Էրդողանը սպառնացել էր «բացել դարպասները» և Թուրքիայում ապաստանած 3.6 մլն սիրիացի փախստականներին ուղարկել Եվրոպա:
Նմանատիպ հոդվածներ
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...