Արսեն Բաբյանի հետ հեռախոսազրույցի արգելքը դեռ պահպանվում է. Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի գիտություն բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն կամ փիառ նկատառումներով հետաքրքրվում են քաղբանտարկյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված՝ ընտանիքի (ներառյալ 1 և 6 տարեկան երեխաների) հետ շփման սահմանափակումներով, որոնք իբրև թե երեկ «հերոսաբար» ու «մարդասիրաբար» վերացվել են։
Իրականում վերացվել են ընտանիքի հետ շփվելու միայն ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ հետ կապված սահմանափակումները, իսկ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ արգելքը դեռ ողջ ծավալով պահպանվում է։
Համաձայնեք՝ ոչ բոլորը կցանկանային, որ իրենց մանկահասակ երեխաները այցելեին բանտ՝ իրենց տեսության, այլ կնախընտրեին երբեմն շփվել հեռախոսով՝ խոստանալով, օրինակ, գործուղումից հնարավորինս շուտ վերադառնալ լավ-լավ նվերներով։
ՀԳ. Արսեն Բաբայանը պետք է ազատ արձակվի»։
Նմանատիպ հոդվածներ
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Սերժ Սարգսյանի առանձնատուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է չարտերային չվերթով մեկնել ԱՄՆ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է
«Մենք բամբասանքները չենք թողնելու անպատասխան, որովհետև մեզ համար կարևոր է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը»,- ֆեյսբուքյա...