ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպանության մեղադրանքով բերման է ենթարկվել 23-ամյա երիտասարդ
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության ու Մալաթիայի բաժնի, ինչպես և ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան մայրաքաղաքի Վահրամ Փափազյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերեցին ու Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 23-ամյա երիտասարդին, որը հետախուզվում էր սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանի Անդրանիկի փողոցի 130-րդ շենքի բակում զինված միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի դի։ Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել էր հրազենի պարկուճներ, գնդակ, արնանման հետքեր և այլն։ Հարուցվել էր քրեական գործ։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կատարված առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել էր։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել էր, որ սպանությունը կատարել է Երևանի բնակիչ, 23-ամյա երիտասարդը։
Վերջինս ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ Միջոցառումները շարունակվում են հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում
Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում : Շուրջ կես ժամ առաջ հարակից շենքերի բնակիչներն ու աշխատակիցները նկատել են, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրապետական մարզադաշտում թաքցվել է 700․000․000 դրամի շրջանառություն
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահացած հրշեջը 22 տարեկան էր․ նախարարը Վանաձոր է գնում․ մանրամասներ
Քիչ առաջ հայտնել էինք, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցե...