ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանկատան սան ասել՝ նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ. Փաշինյան
ՀՀ կառավարությունը քննարկում է «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 890-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1738-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1906-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Զարուհի Բաթոյանին, ասաց. «Որոշման առաջին հատվածը ֆեյք նյուզի տրամաբանությամբ էր շարադրված, էսօր հեսա մեծ աղմուկ կլինի, որ ՀՀ կառավարությունը փակում է մանկատները, գիշերօթիկ դպրոցները և այլն։
ՀՀ-ում գիշերօթիկի, մանկատան սան ասել՝ նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ»: Նախարարն էլ նշեց․ «2019թ. հունիսի 1-ի դրությամբ հաստատություններում խնամք է ստացել 260 երեխա, որոնց թիվը կրճատվել է՝ պայմանավորված երեխաների կենսաբանական ընտանիք վերադառնալու փաստով: 2019թ. հոկտեմբերի 28-ի դրությամբ՝ 130 երեխա: Այս տարի իրականացվել է երեխաների ու ընտանիքի կարիքների խորը գնահատում: Իրականացվում են անհատական աջակցության ծրագրեր, երեխաները ստանում են պետական աջակցություն: Ծնողների 30 տոկոսն ընդգրկվել է տնտեսական զարգացման ծրագրերում»:
Նմանատիպ հոդվածներ
Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի բացահայտված, թող ձերբակալեն. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի...
Գևորգ Կոստանյանը` Նիկոլ Փաշինյանին աջակցելու, Մարտի 1-ի և իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու մասին (տեսանյութ)
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Առավոտին և Երկիր մեդիային տված հարցազրույցում խոսել է Մարտի 1-ի, Նիկոլ Փաշինյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը քահանաներին խնդրել է օծել կառավարական տունը
Նիկոլ Փաշինյանը քահանաներին խնդրել է օծել կառավարական տունը, որտեղ դեռևս վերջերս է տեղափոխվել ընտանիքի հետ միասին։  ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավադրություն հայաստանյան կողմից՝ բացառում եմ. Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմի մասին
1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Երկրապահ կամավորական միության անդամները՝ ԵԿՄ նախ...