Մոտ 7 մլն դրամ` կոռուպցիայի դեմ պայքարելու համար
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստացավ բյուջեից առաջին միլիոնները` աշխատանքները սկսելու ու բնականոն գործունեությունն ապահովելու համար։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բյուջեից 6 787 000 դրամ գումար կհատկացվի։ Այս մասին որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստում` առանց քննարկման ու առանց զեկուցման։
Ըստ նախագծի` այդ գումարն անհրաժեշտ է հանձնաժողովի «բնականոն գործունեությունն ապահովելուն ուղղված առաջնահերթ աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու» համար։
«Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին կատարվելիք աշխատանքների արդյունքում ապահովել նվազագույն պայմաններ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բնականոն գործունեության համար»,– ասված է նախագծում։
Հիշեցնենք` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստեղծվել է 2019թ–ին։ Նոր կառույցը կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ չի զբաղվելու, այլ հիմնականում իրականացնելու է կանխարգելիչ, ուսուցողական գործառույթներ, ինչպես նաև վերլուծելու է պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրերի տվյալները։
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...