Բաքուն բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին
Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին՝ կապված Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի՝ ԱՄՆ կատարած այցելության հետ։
Այս մասին հայտնում է Rusarminfo-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Լեյլա Աբդուլաեւայի հայտարարությանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը Պետքարտուղարությանն է փոխանցել ադրբեջանական կողմի բողոքը։
«Համապատասխան նամակներ են ուղարկվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ղեկավար կազմին, հանձնաժողովների նախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին»,- ասել է նա։
Նշենք, որ Արցախի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ, ներկա է գտնվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող H.R. 296 բանաձևի քննարկմանը։ Քվեարկության ավարտից հետո նա հնարավորություն է ունեցել զրուցելու բանաձևի համահեղինակներ Ֆրենկ Փալոունի և Աննա Էշուի հետ եւ երախտագիտություն հայտնել նրանց։
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...